Հատուկ նախագիծ

Անհավասարությունից ծնված «Հավասար»-ը․ «Հատուկ նախագիծ»

Առաջին դասարանում կրթության ոլորտի հետ կապված խնդիրները, որ առաջացան Ամալյայի մոտ, ոչ թե ընկճեցին նրան, այլ ոգեշնչեցին ստեղծել հավելված, որ հավասար հնարավորություններ կապահովեր լսողության, տեսողության և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար և կրթությունը կդարձներ հաճելի:

Ամալյա Հարությունյան

Երկար տարիներ պայքարելով հանուն լավ կրթության՝ Ամալյան ու իր թիմն արդյունքում ստեղծեցին «Հավասար»-ը․ http://facebook.com/havasar.startup։

Այն բջջային հավելված է, որը պարունակում է հանրակրթական դասագրքերի նյութերը՝ հարմարեցված լսողության, տեսողության և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար։

Ալլա Հակոբյան

Այս հավելվածում տեղ գտած հանրակրթական դասագրքերի նյութը աուդիո և վիդեո տարբերակներով է` աուդիոդասեր տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, ժեստերի լեզվի թարգմանությամբ վիդեոդասեր լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար և գրաֆիկական լուծումներով պարզեցված վիդեոդասեր թեթև մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար։

Հեռախոսային հավելվածը նախագծված է երեխայի համար հնարավորինս հետաքրքրաշարժ և մատչելի՝ իր մեջ պարունակելով ֆոնի փոփոխության, կերպարի ընտրության հնարավորություն և խաղեր։

Back to top button