ԿարևորՀասարակությունՏեսանյութեր
Ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվում ոստիկանական մեքենայի վրա


Արցախի Տեղեկատվական շտաբը ներկայացրել է այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով:
Այստեղ հստակորեն երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան Ստեփանակերտից ճանապարհվում դեպի հերթափոխի վայր, ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում մեքենայի վրա, ինչպես են ՊԲ հարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղությամբ և մնացած մանրամասները:
Տեղեկատվական շտաբը խորին ցավակցություն է հայտնում մեր զոհված բոլոր երեք հայրենակիցների հարազատներին, որոնք բոլորը գտնվում են Արցախում: