Ժամանակի վկան

Դասավանդման նորարարական փորձի ներդրման հրամայականը․ Հռիփսիմե Խանզադյան․ «Ժամանակի վկան»

Կրթադաստիարակչական գործընթացում ուսուցչի դերի, նորարարական և կրթական հաջողված փորձի, նորագույն գործիքակազմի, հնարների, միջազգային փորձաշրջան անցած չափորոշիչների կիրառման, վնասակար և արգելակող կարծրատիպերի կոտրման անհրաժեշտության, Հայաստանում կրթության ոլորտի մարտահրավերների մասին զրուցել եմ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ընտրության թիմի ղեկավար և կրթության փորձագետ Հռիփսիմե Խանզադյանի հետ։

Յուրաքանչյուր հաջողության հիմքում տարիների տքնաջան աշխատանքն է, անընդհատ կատարելագործվելու ձգտումը և համառությունը։ Այդպիսին է եղել նաև Հռիփսիմե Խանզադյանի կյանքի և մասնագիտական վերելքի պատմությունը։

Առաջին լուրջ հակադրությունն աշխատանքում ուշացնել չտվեց։ Գյուղական համայնքների դպրոցներում առկա իրական վիճակի հետ առերեսվելը նորաթուխ ուսուցչուհու առջև բացեց կրթական ոլորտի անհամաչափ զարգացման տխուր պատկերը։ Բայց խնդիրները չվախեցրին նրան, այլ ընդհակառակը․ մղեցին անհնարինն անելուն՝ ի նպաստ մարզերում բնակվող և ժամանակակից կրթության հնարավորություններից չօգտվող երեխաներին էլ ավելին սովորեցնելու։

2016  թվականին Հռիփսիմե Խանզադյանը միացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի անձնակազմին՝ որպես սկսնակ ուսուցիչների աջակցության և վերապատրաստման մենթոր։ Այժմ նա արդեն ընտրության թիմի ղեկավարն է։

Քննարկեցինք նաև, թե ինչպե՞ս է գործնականում արտացոլվում նորարարությունը կրթության ոլորտում, ինչպե՞ս համատեղել հին ու նորը, ավանդական ու ժամանակակիցը։

Միջազգային հաջողված կրթական մոդելները, որոնք անցել են որոշակի փորձաշրջան, այժմ փորձարկվում են նաև Հայաստանում։

Կրթական ոլորտում որակական փոփոխությունները հնարավոր են ուսուցչի դերի և նրա մասնագիտական մակարդակի բարձրացման պայմաններում։

Ցավալի է, որ հատկապես դպրոցներում նվազել է տղամարդ ուսուցիչների քանակը։ Կրկին անձնական օրինակի բացակայության փաստին են բախվում աշակերտները։

Անգլերենը գիտության, մշակույթի, բիզնեսի, հաղորդակցության միջազգային լեզու է։ Հայաստանում տարածված նախընտրելի օտար լեզուներից է, եթե ոչ՝ ամենանախընտրելին։ Որպես ապացույց՝ մայրաքաղաքում անգլերենով կամ լատինատառ հետզհետե ավելացող վահանակները։ Զուգահեռաբար տեղի է ունենում հայերենի մակարդակի նվազում, որն անթույլատրելի է։

Հաղորդման ավարտին, ամփոփելով մեր զրույցը, հյուրս՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ընտրության թիմի ղեկավար և կրթության փորձագետ Հռիփսիմե Խանզադյանը, դիմեց նաև մեզ լսող ուսուցիչներին։

Back to top button