Էկոսֆերա

ԱՄՆ-ում բնապահպանական իրավիճակը վատթարանում է, տասնյակ հազարավոր կենդանիներ անկել են․ «Էկոսֆերա»

Վարակված հող և թունավորված գետեր. ԱՄՆ Օհայո նահանգում բնապահպանական իրավիճակը վատթարանում է։ Իսկ իշխանությունները պաշտոնապես հայտարարել են՝ անկել է գրեթե 45 հազար կենդանի։ Եվ այս ամենն ամսվա սկզբին գնացքի վթարի պատճառով:

Գնացքը վտանգավոր քիմիական նյութեր էր տեղափոխում, հայտնել է MIR 24-ի թղթակից Դմիտրի Կարատաևը։ Տեղական ջրամբարներն այժմ կենդանիների գերեզման են հիշեցնում։ Քիմիական նյութերով գնացքի վթարից հետո քիմիական կոկտեյլը թափվել և ընկել է ջուրը։

11 կիլոմետր տարածքի վրա յուղոտ թաղանթը սպանում է ամեն ինչ։
«Ընդհանուր թիվը, որին մենք հասել ենք, կազմում է 43 000 ձուկ, 43 785 ջրային կենդանի», — ասել է Օհայոյի բնական ռեսուրսների դեպարտամենտի տնօրեն Մերի Մերցը։

Ջրամբարների վթարային մաքրման հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Պաշտոնյաները խոստանում են, որ ձուկը շուտով կվերադառնա տեղական գետեր։ Բնակիչները թերահավատորեն են վերաբերվում նման կանխատեսումներին, քանի կենդանիները շարունակում են անկել։

«Մարդիկ անկած թռչուններ են գտնում, անկած կենդանիներ՝ ջրարջներ, սկյուռիկներ»,- պատմել է տեղի բնակիչ Դենի Էբոթը։

Ավելի քան չորս հազար բնակիչ բողոքում է շնչառական խնդիրներից, հազից և աչքերի գրգռվածությունից։ Նրանք վախենում են քաղցկեղի օջախների առաջացումից։ Քաղաքում նույնիսկ բացվել է առողջության ախտորոշման հատուկ կլինիկա, որտեղ անմիջապես հերթ է գոյացել։

Բնապահպանական աղետը տեղի է ունեցել փետրվարի 3-ին։ Տասնյակ վինիլքլորիդով վագոններ դուրս են եկել ռելսերից։ Սկզբում հրդեհ է բռնկվել, իսկ հետո տեղի է ունեցել պայթյուն։

Back to top button