

Ալեքսանդրապոլի որբանոցների սաների համար հատուկ ճաշացանկ էր մշակվել, թեև սննդակարգը տարբեր պատճառներով հաճախ էր փոխվում։ Աշխատում էին շաբաթը երկու անգամ մսով կերակուր տալ երեխաներին։ Հիմնական ուտելիքնեից էին եգիպտացորենի շիլան և խտացրած կաթը։ Քաղցր կաթը ուտելիս որբերը կարծես իրենց դառը կյանքն էին հիշում։
Թեմային է անդրադառնում մանկավարժական գիտությունների թեկնածու, «Ապրեցին հաղթելով» գրքի հեղինակ Անի Մանուկյանը։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 13-րդ։