Բիզնես բանաձև

«Ոչ ֆիզիկական փող»․ կենտրոնական բանկերն ակտիվորեն փորձարկում են թվային արժույթներ․ «Բիզնես բանաձև»

Աշխարհում շրջում է կենտրոնական բանկերի կողմից թվային արժույթ թողարկելու միտումը: Հնդկաստանն արդեն փորձարկում է իր «ոչ ֆիզիկական» արժույթը։ Ճապոնիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ջանում են հետ չմնալ մրցավազքից։ Ռուսաստանն ու Իրանն էլ մտածում են համատեղ թվային արժույթի մասին:

***

Աշխարհի ամենահայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը հրապարակել է իր խորհուրդներից բաղկացած հերթական նամակը: Դիպուկ կանխատեսումների շնորհիվ «Գուշակը Օմահայից» մականունը ստացած ներդրողը նման նամակներ հրապարակում է 1965 թվականից ի վեր:

***

Չինաստանին տնտեսական էքսպանսիայի մեջ մեղադրելուց հետո, Գերմանիան ամրապնդում է կապերը Հնդկաստանի հետ: Գերմանա-հնդկական մերձեցման փորձերն առնչվում են պաշտպանության, անվտանգության և ՏՏ ոլորտներին:

Back to top button