Հատվող եթեր

Երևանյան ամենատարբեր պատշգամբները՝ Արարատ Մինասյանի արվեստում․ «Հատվող եթեր»

Նկարիչ Արարատ Մինասյանին արվեստում հաջողվել է գտնել սեփական ոճը. անհնար է շփոթել նկարչի բազմագույն, կոլորիտային և բազմաշերտ ստեղծագործությունները, որոնք հաճախ արտացոլում են հեղինակի ներաշխարհը, տրամադրությունը։

Անչափ անսպասելի դիտանկյուններից է նկարիչը վերարտադրում Երևանն իր կտավներում, կտավներ, որոնք կարող են շատ բան պատմել Երևանի ու մարդկանց մասին։ Նկարչի աչքից չեն վրիպել Երևանի բազմազան պատշգամբները, որոնք նկարչի կտավներում վերածվում են արվեստի գործերի:

Արարատ Մինասյանը նկարել սկսել է շատ վաղ տարիքում, չնայած զուգահեռ  ունեցել է բազմաթիվ հետաքրքրություններ․ հաճախել է ֆուտբոլի, երաժշտության, երազել դառնալ դաշնակահար, բայց վերջում հաղթել է նկարչությունը։

Ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, տարիներ անց՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, այսօր արդեն Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Արարատ Մինասյանը տարբեր գրքերի նկարազարդումների, ինչպես նաև Երևանում նկարազարդված մի շարք կամարանցումների հեղինակ է, «Մշո գեղեն» անիմացիոն ֆիլմի բեմադրող նկարիչն է: Զրույց նկարիչ, «Բաց ստուդիա»-ի համահիմնադիր  Արարատ Մինասյանի հետ:

Back to top button