
Լոնդոնում լույս է տեսել «Հայաստանի բույսերի դաշտային ուղեցույցի» անգլերեն տարբերակը:
Ուղեցույցը իսկական նվեր է օտարերկրյա այն զբոսաշրջիկներին, որոնք Հայաստան են գալիս հատկապես մեր հետաքրքիր բուսական աշխարհն ուսումնասիրելու նպատակով։
Ուղեցույցում կան ծաղիկների նկարները, անվանումները` հայերեն և լատիներեն, նշվում է, թե ո՞ր ամսին և որտե՞ղ է ծաղկում։





Հեղինակը՝ Թամար Գալստյանն ասում է. «Կան մարդիկ, որոնք գալիս են միայն մեկ ծաղիկ տեսնելու համար։ Իսկ դրա ծաղկելու ժամանակն արդեն անցած է լինում»։




Այս իմաստով գիրքը մեծապես օգնում է էկոզբոսաշրջիկներին։ Իսկ գալով Հայաստան, նրանք սիրահարվում են արդեն ոչ միայն ծաղիկներին, այլև երկրին։ Էնդեմիկ շատ բույսեր այսօր վտանգի տակ են և պետք է աշխատել դրանք լիակատար ոչնչացումից փրկելու համար։