Հաջողության նոտա

Մարմնի լեզուն՝ արտահայտչամիջոց․ «Հաջողության նոտա»

Նա ապրում ու արարում է պարի աշխարում: Նրա բեմադրությունները մարմնի լեզվով են, իսկ արտահայտչամիջոցները մարմնի շարժումներն են: Ասելիքը պլաստիկա ու ճկունություն է պահանջում: Հենց այդ ամենի շնորհիվ բեմադրությունները ստանում են շունչ ու կենդանանում:

Խորեոգրաֆ, Օրդակյան պարի դպրոցի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Պետրոս Օրդակյանի համար հաջողությունն իրագործված նպատակներն են, հատկապես, երբ իրագործվել են սպասվածից շուտ կամ ժամանակին։

Տարիների ընթացքում, հաջողության հասնելուց հետո է հասկացել, որ իր տեղում է և պետք է իր քաղաքին: Գուցե մնար մայրաքաղաքում և լիներ ավելորդ: Բայց Վաղարշապատում նա իր տեղում է:

Օրդակյան պարի դպրոց 300 երեխա է հաճախում: Նրա համար կարևոր է երեխաներին ոչ միայն պարել սովորեցնել, այլև կրթել որպես քաղաքացի:

Կարծում է, որ միայնությունը միակ ճանապարհն է սեփական անձի հետ անկեղծ լինելու համար, հիանալի հնարավորություն է՝ վերլուծելու արածն ու չարածը ու պլանավորելու վաղվա օրը: «Կարևոր է, որ ներկան անցյալիցդ տարբերվի»,– ասում է Պետրոս Օրդակյանը։

Back to top button