Սփյուռքի ձայնը

Վրաստանում հայերենի դասավանդումը պահանջում է նոր չափորոշիչներ․ «Սփյուռքի ձայնը»

Կարինե Թադևոսյանը Ջավախքից է, ներկայացնում է Ջավախքի ՀՕՄ-ը, նաև համակարգում է Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնները։

Կարինե Թադևոսյան

Նա նշում է, որ Ջավախքից հայ ուսուցիչները Հայաստանում կազմակերպվող վերապատրաստումներին և խորհրդաժողովներին չեն մասնակցում։

Կարինե Թադևոսյանը ահազանգում է, որ տարիներ շարունակ հայ ուսուցիչները Հայաստանում վերապատրաստումներ անցնելու հնարավորություն չեն ունեցել։ Ըստ այդմ, նաև չեն կարող իրենց խնդիրները ներկայացնել։

Եվգենյա Մարկոսյանը Վիրահայոց թեմի կրթության բաժնի պատասխանատուն է և «Հայաստան» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի ղեկավարը։ Ուսումնական և առարկայական դասագրքերի ու մեթոդական ուղեցույցների բացակայությունից առավել նրան անհանգստացնում են դպրոցների փակվելը ու հայ երիտասարդ սերնդի կրթական նախասիրությունները։

Եվգենյա Մարկոսյան

Հայոց լեզվի և պատմության դասավանդման ծրագրերը կազմելիս` Հայաստանում հաշվի չեն առնում, թե որքանով են դրանք հասկանալի վրացահայ երեխաների համար, ասում է նա։

Խնդիրը բարդ է նաև, քանի որ նույն դասարանում իրար հետ սովորում են հայախոս և այլախոս հայ երեխաներ, ասում է Եվգենյա Մարկոսյանը։ Կրթական միջավայրում երկարամյա փորձ ունեցող Եվգենյան փաստում է, որ համատեղ ուսուցումն ավելի արդյունավետ է։

Ինչո՞ւ հայ ուսուցիչները չեն մասնակցում Հայաստանում կազմակերպվող կրթական հավաքներին և ի՞նչ չափորոշիչներ են մշակվում Վրաստանի հայալեզու երեխաների համար։

Թամար Զալինյան

ԿԳՄՍ Սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամար Զալինյանը նշում է, որ հարցը Վրաստանի կառավարության տիրույթում է, թեև ավելացնում է, որ տարիներ առաջ Վրաստանից հայ ուսուցիչներ մասնակցել են թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում կազմակերպված վերապատրաստումներին։ Նա նաև նշում է, որ արդեն սկսվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որը, ըստ նրա տեղեկությունների, լավ արդյուք է ունեցել։

Սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետը նաև ցավով է նշում, որ այսօր բազմաթիվ խնդիրներ կան վրացահայ կրթական համակարգում աշխատանքի ընդունման, լեզվին տիրապետելու, աշակերտների նվազման հետ կապված։

Վրաստանում հայկական դպրոցների գործունեության տարբեր կողմերը ներկայացնող հաղորդումը լսեք ստորևա։

Back to top button