Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Սարմենը զեկուցում է, որ խնդիրը կատարված է, հետո նրա հետ կապը ընդհատվում է․ Արտյոմ Խաչատրյան

Արտյոմի համար պատերազմի ամենամեծ ցավը մանկության ընկերոջ՝ Սարմենի կորուստն էր։ Սարմեն Այվազյանը հերոսաբար ընկավ հոկտեմբերի 6-ին՝ թշնամու խրամատը մի քանի նռնակ գցելով ու փայլուն իրականացնելով ռազմական գործողությունը։ «Իրենց դիրքից առաջինն ինքն է ասել՝ ես կգնամ։ Նռնակները գցում է, զեկուցում,որ խնդիրը կատարված է, դրանից հետո նրա հետ կապը ընդհատվում է»,-պատմում է Արտյոմը։ Արտյոմ Խաչատրյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 19-ին Վայոց ձորի Մալիշկա գյուղում։ Յոթ տարեկանում ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Զբաղվել է տարբեր սպորտաձևերով, ունեցել հաջողություններ։ 2019-ին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Կենսաբանություն» բաժին, նույն թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Ասկերանի զորամասում։ Պատերազմի օրերին եղել է հիմնականում Ակնայի դիրքերում։ Պատերազմից հետո շարունակում է ուսումը Մանկավարժական համալսարանում, միաժամանակ, սովորում է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում։ Տեսանյութում օգտագործվել են կադրեր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Ձեզ բացակա չենք դնի» շարքից։

Back to top button