Հայագիտակ

Զապել Եսայանի կյանքն ու հիասթափությունը խորհրդային կարգերից․ «Հայագիտակ»

Զապել Եսայանը ժամանակի եզակի խելացի, համարձակ ու կրթված հայուհիներից էր։ Նա առաջիններից էր, որ եվրոպական կրթություն ստացավ։ Մանկավարժական համալսարանի հայ գրականության ամբիոնի հայցվոր Աննա Սարգսյանն ասում է. «Զաբելի հայացքների ձևավորման վրա մեծ ներգործություն ունեցավ հայրը։ Բերում էր թերթեր, որ աղջիկը կարդա։ Զրուցում էր նրա հետ տարբեր քաղաքական թեմաներով»։

Եսայանը Փարիզում իր ընտանիքի հետ հայկական դրոշով:

Ընտանիք կազմեց։ Հրաշքով փրկվեց Եղեռնից։ Հայաստանի խորհրդայնացումը նա ոգևորությամբ ընդունեց, հանրապետության գոյությունը համարում էր իրականացած երազանք։ Փարիզից եկավ Հայաստան։

Լծվեց գրական ու քաղաքական գործունեությանը։ Նա ստալինյան բռնաճնշումներից պաշտպանեց Չարենցին ու Բակունցին, ինչի համար նրան էլ ձերբակալեցին և աքսորեցին Սիբիր։ Ճանապսրհին, Բաքվում, նա անհետ կորավ։ Կան տվյալներ, որ Բաքվի բանտում Զապել Եսայանին անմարդկային կտտանքների են ենթարկել, ինչից էլ նա մահացել է։

Back to top button