Քիմիան ամենուր է, քիմիան ավելին է, քան գիտությունը, մենք ապրում ենք քիմիայի դարում, և այսօր կյանքն անհնար է պատկերացնել առանց քիմիայի:
Չափազանց բարդ, խորհրդավոր, հանելուկային, բայց անչափ հետաքրքիր է քիմիկոսի մասնագիտությունը, որի պատմությունը սկսվում է շատ հին ժամանակներից։
Հետաքրքրաշարժ և գրավիչ մասնագիտություն, որ հնարավորություն է տալիս թափանցելու գիտության զարմանահրաշ աշխարհը, խիստ արդիական, պահանջված և դինամիկ զարգացող մասնագիտություն, որի ուսումնասիրությունների և բացահայտումների արդյունքները դարեր շարունակ օգնել են մարդուն՝ բնությունից ստանալու այն, ինչ անհրաժեշտ է նրա կյանքի որակը բարձրացնելու, ճիշտ և բարեկեցիկ ապրելու համար:
Քիմիան անհրաժեշտ է բոլորին. մարդն ամենուր և ամեն պահի առնչվում է քիմիական ռեակցիաների հետ, որոնց խելամիտ ու նպատակային օգտագործման համար անհրաժեշտ է սովորել այս զարմանահրաշ ու շատ պիտանի գիտությունը, որն օրեցօր թափանցում է տնտեսության բոլոր բնագավառները:
Քիմիկոսների զարմանահրաշ բացահայտումների ու աշխատանքների շնորհիվ գիտությունը հասել է մեծ հաջողությունների: Տնտեսության զարգացումը, կապի, հեռահաղորդակցության, փոխադրամիջոցների կատարելագործումը, հասարակության կենսամակարդակի բարձրացումն անհնար է պատկերացնել առանց քիմիայի:
Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Հովսեփյանի հետ: