ԿարևորՍպորտ

Հայաստանում կմրցեն ռուսաստանցի Մուրադ Գասիևը և ԱՄՆ ներկայացնող Մայք Բալոգունը

Մարտի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի աննախադեպ երեկո, որի գլխավոր մենամարտում կմրցեն ռուսաստանցի Մուրադ Գասիևը և ԱՄՆ ներկայացնող Մայք Բալոգունը: Գասիևը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 33 մենամարտ, որից 31-ում հաղթել է, դրանցից 22-ում մրցակիցներին պարտության է մատնել նոկաուտով: Ամերիկացի բռնցքամարտիկը անպարտելի է: Անցկացրած 20 մենամարտերում ունի նույնքան հաղթանակ, որոնցից 15-ը՝ նոկաուտով:

Երեկոյի ընթացքում կկայանան նաև հետևյալ մենամարտերը՝ Սամվել Ապրեյան (Հայաստան)-Ղուկաս Ղուկասյան (Հայաստան), Անդրեյ Ստոցկի (Ռուսաստան)-Ռաշինբեկ Ջաբարով (Ուզբեկստան), Արման Գալստյան (Հայաստան)-Հայրիկ Նազարյան (Հայաստան), Արտյոմ Սուսլենկով (Ռուսաստան)-Միրզոխիդժոն Աբդուլաև (Ուզբեկստան), Լուիս Միգել Նաիոնա Պեդրոսո (Ռուսաստան)-Մուզաֆառ Ռասուլով (Ուզբեկստան)։

Մարտի 2-ին` ժամը 18-ին Դալմա մոլում տեղի կունենա բռնցքամարտիկների կշռման արարողությունը և լրագրողների հետ բրիֆինգը։

Back to top button