Վերնատուն

Արխիվը՝ «հիշողության հովտով» անցնելու և տեղեկություն փոխանցելու ճանապարհ․ «Վերնատուն»

Ի՞նչ մասնակցություն ու դերակատարում ունի արխիվը ստեղծագործական գործընթացում։ Ինչո՞ւ է արխիվների հանդեպ հետաքրքրություն առաջանում։ Գրող Երվանդ Վարդանյանն ասում է՝ արխիվը պատմականությանը մոտենալու ամենաուղիղ ճանապարհն է, բայց պետք է մի քիչ լայն հայացքով նայել, թե ինչ է այն։

«Յուրաքանչյուր մարդ, որը ծնվել և ապրում է, ունի արխիվ, քանի որ ունի հիշողություն։ Արխիվը մարդկային հիշողության վավերագրումն ու փաստագրումն է։ Իսկ ստեղծագործության համար այդ վավերագրությունը համադրվում է ներքին «հուզական արխիվի» հետ», – ասում է գրողը։

Երվանդ Վարդանյանը խոսում է այն գրողների ու արվեստագետների մասին, որոնք իրենց ստեղծագործություններում օգտագործել են արխիվային նյութեր ու փաստագրություններ, կարևորում հեղինակի դերը, անձնական վերաբերմունքն ու մոտեցումներն արխիվին։

1800 –ականներից մինչև 2000– ականների մամուլը ուսումնասիրելով՝ հետաքրքրվել է հատկապես լեզվական փոփոխություններով՝ գեղարվեստական լեզվամտածողությունից մինչև առօրեականության լեզուն։ Ասում է՝ չկա այնպիսի մի հոդված կամ պատկեր, որ այսօր կորցրել է իր արդիականությունը։

«Մոռացության հովտով անցնելու համար պիտի վերանայես ու չկորցնես հիշողությունդ։ Ինձ համար արխիվը հիշողության հովտով անցնելու և ինֆորմացիա փոխանցելու ճանապարհ ու միջոց է», – ասում է Երվանդ Վարդանյանը։

Back to top button