Ժամանակի վկան

Կենսաքիմիայից հայագիտություն․ Գագիկ Ստեփան-Սարգսյան․ «Ժամանակի վկան»

Գագիկ Ստեփան-Սարգսյանն ընտանյոք հանդերձ բնակվում է Լոնդոնում։ Մասնագիտությամբ կենսաքիմիկոս է, ունի դոկտորի աստիճան։ Վերջին տասնամյակում հիմնականում զբաղվում է հայագիտությամբ։

Լոնդոնի Հայ Հիմնարկի (Armenian Institute) հիմնադիր հոգաբարձուներից է, արխիվների պատասխանատուն և գրադարանավարը, հայագիտական հետազոտությունների խորհրդատուն և հայերեն լեզվի ուսուցման համակարգողը:

Հայ Հիմնարկում դասավանդում է նաև արևելահայերեն։ Հայ Հիմնարկի կազմավորման, բնույթի, աշխատանքների մասին առաջին անգամ եթերում հնչում են համապարփակ տեղեկություններ։

Թավրիզ, Թեհրան, Բեյրութ, Շեֆիլդ, ապա նորից Թեհրան, հետո Փարիզ և կրկին Շեֆիլդ․ այս քաղաքներով է անցել Գագիկ Ստեփան-Սարգսյանի կրթական, մասնագիտական և աշխատանքային գործունեությունը։

Վերջին տասը տարիներին Գագիկ Ստեփան-Սարգսյանը հիմնականում զբաղվում է հայկական հարցերով։

Հետաքրքրվեցի, թե ի՞նչ է կենսաքիմիան իր համար մասնագիտություն լինելուց բացի։

Հյուրս այժմ աշխատանքային արձակուրդով է Երևանում։ Առաջին անգամ է նաև Հանրային ռադիոյում։ Լոնդոնը նրա հիմնական բնակության, իսկ Հայ Հիմնարկը՝ աշխատանքային գործունեության վայրն է։

Լոնդոնի Հայ Հիմնարկի գրադարանում պահպանվում են հազարավոր արժեքավոր գրքեր, որոնց մեջ քիչ չեն մասնավոր գրադարանների հավաքածուները։

Հայ Հիմնարկում պահպանվում են նաև եզակի արխիվներ։
Հետաքրքրվեցի նաև թե ի՞նչ տեղեկություններ ունի հայ անվանի գրող Րաֆֆու ընտանեկան արխիվի մասին, քանի որ նրա ընտանիքը և ժառանգները Լոնդոնում էին բնակվում անցյալ դարում։

Հայ Հիմնարկը ոչ միայն հայագիտական հետազոտական, այլև հայտնի ուսումնական կենտրոն է Լոնդոնում։ Հիմնարկի աշխատանոցները բազմաբնույթ ուղղվածություն ունեն։

Իսկ, արդյոք, բավականաչափ շենքային հարմարություններ և տարածք ունի՞ կենտրոնը բազմապիսի դասընթացները պատշաճ կերպով իրականացնելու, արխիվների, գրադարանի, ցուցահանդեսների և հանդիպումներ կազմակերպելու համար։

Չնայած ֆինանսական միջոցները միշտ սղություն են անում, բայց Լոնդոնի Հայ Հիմնարկը շարունակում է մշակել և իրականացնել մշակութային, կրթական, հետազոտական ծրագրեր, որոնց կարիքը կա բրիտանահայ համայնքում։

Back to top button