Էկոսֆերա

Երևանում ունենք սողանքային գոտիներ, որտեղ կառուցված են բնակելի շինություններ․ «Էկոսֆերա»

Գրագետ շինարարական աշխատանքների կազմակերպումն անհրաժեշտություն է ոչ միայն երկրաշարժերի դեպքում, այլև՝ սողանքների։ Սողանքները Հայաստանում ևս լուրջ խնդիրներ են առաջացնում՝ դառնալով ինչպես նյութական, այնպես էլ մարդկային կյանքերի կորուստների պատճառ։

2016 թվականից սկսած հանրապետությունում գրանցվել է սողանքի 38 դեպք։ ՆԳՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ սողանքներ հիմնականում տեղի են ունեցել Լոռիում, Սյունիքում և Տավուշում, 3 դեպք գրանցվել է նաև Երևանում։ Սողանքների հետևանքով ունեցել ենք և՛ նյութական, և՛ մարդկային կորուստներ:

Հայաստանի տարածքում արձանագրվել են 2500 սողանքային տեղամասեր, որոնցից առանձնացվել են 130 վտանգավոր տեղամասեր։ Իսկ ահա 130-ից առանձնացվել են 14 առավել վտանգավորները, սակայն այժմ նախատեսված են աշխատանքներ դեռևս 6 սողանքային տարածքներում։

Ինչ վերաբերում է Երևանին, ապա այստեղ ևս լրջագույն խնդիրներ կան։ Մայրաքաղաքի Սարի թաղ կոչվող թաղամասը սողանքավտանգ գոտի է։

Back to top button