Բիզնես բանաձև

«Հանուն տեղացիների». Վրաստանը մտադիր է սահմանափակել օտարերկրյա աշխատուժի ներհոսքը․ «Բիզնես բանաձև»

Վրաստանում կպաշտպանվի տեղացիների աշխատելու իրավունքը:
Օտարերկրացիների ներգրավումը հնարավոր է սահմանափակվի ցածր որակավորմամբ աշխատուժ պահանջող ոլորտներում:

Արտերկրից ժամանածները մուտք չեն ունենա նաև այն ոլորտներ, որոնցում տեղական աշխատաշուկայի առաջարկը գերազանցում է պահանջարկը։

Ռուսաստանում ապրիլի 1-ից կփորձարկվի ազգային արժույթի թվային տարբերակը: 13 բանկերի միջոցով կստուգվի ֆիզիկական անձանց շրջանում թվային ռուբլով իրական գործարքների արդյունավետությունը։

Եվրոպան փակում է «ոսկե վիզաների» դարաշրջանը: Պորտուգալիան և Իռլանդիան դադարեցնում են դրանց տրամադրումը:

«Ոսկե վիզաները» մուտքի այն արտոնագրերն են, որոնք տրամադրող երկրում ներդրումներ կատարող օտարերկրացիներին տալիս են որոշակի արտոնություններ:

Back to top button