Հատվող եթեր

«Գալա Արտ»․ արվեստով լի միջավայր՝ հայկականը գնահատողների համար․ «Հատվող եթեր»

Երևանի սրտում է գտնվում մեր քաղաքի սիրված և ճանաչված արվեստի սրահներից մեկը՝ «Գալա Արտ» ցուցասրահը՝ հայտնի արվեստի բացառիկ նմուշների բազմազանությամբ, յուրահատկությամբ և ինքնատիպությամբ, արվեստով լի միջավայր՝ հայկական կերպարվեստը սիրող ու գնահատող մարդկանց համար:

«Գալա Արտ» ցուցասրահը հիմնադրվել է 2012 թվականի հոկտեմբերի 13-ին՝ բանաստեղծ, արձակագիր Նուշիկ Միքայելյան և կոմպոզիտոր Ավետիս Բերբերյան ամուսինների նախաձեռնությամբ, որոնք երկար տարիներ աշխատում և ստեղծագործում են արվեստի ոլորտում:

Կարճ ժամանակահատվածում ցուցասրահը մեծ հետաքրքրություն առաջացրեց հայ արվեստասերների շրջանում՝ հնարավորություն տալով հանրությանը հաղորդակից դառնալու հայ անվանի դասական և ժամանակակից արվեստագետների աշխատանքներին:

Գեղանկարներ, բրոնզե, փայտե, կավե քանդակներ, ձեռակերտ կերամիկական աշխատանքներ, ձեռագործ կարպետներ. միջազգային ճանաչում վայելող, ինչպես նաև երիտասարդ, տաղանդավոր գեղանկարիչների և քանդակագործների անչափ ինքնատիպ և բացառիկ աշխատանքներ, որոնք զարդարում են «Գալա Արտ» ցուցասրահը և հիացնում արվեստասեր հասարակությանը:

Զրույց բանաստեղծ, արձակագիր, «Գալա Արտ» ցուցասրահի համահիմնադիր Նուշիկ Միքայելյանի հետ:

Back to top button