Հայագիտակ

Ազգային տարազը` ինքնության անբաժանելի մաս․ «Հայագիտակ»

Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող Լիլյա Ավանեսյանը ազգագրագետ Աստղիկ Իսրայելյանի հետ կազմել է «Հայկական ազգային տարազը» պատկերագիրքը.

Նա սիրով ու գորովով է ցույց տալիս ամեն մի տարազ, որը կրել են Հայաստանի տարբեր գավառներում։

Լիլյա Ավանեսյանն ասում է. «Տարբեր խավեր տարբեր կտորներից են կարել տվել իրենց տարազները։ Հարուստները՝ թավիշից՝ երիզված սամույրի նուրբ մորթիով, տարեց կանայք՝ ավելի մուգ գույների մեջ`շագանակագույն, մուգ կապույտ։ Իսկ ընդհանրապես համադրել են կարմիրն ու կանաչը, կապույտից մինչև մանուշակագույնը։ Շքեղ են եղել նաև զարդերը, հատկապես տոնական և հանդիսավոր օրերին»։

Պատկերագրքում շատ կան նաև ազգային տարազ հագած կանանց ու տղամարդկանց, ընտանիքների լուսանկարներ։

Տիկին Լիլյան ասում է. «Ազգային տարազը մեր ինքնության կարևորագույն մասերից է և ձևավորվել է դարերի ընթացքում։ Այսօր դրանք պետք է զգուշորեն օգտագործել` չխաթարել, չավաղաղել»։

Back to top button