

Նա ավարտել է Երևանի կոնսերվատորիան, Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ։
1962-1968 թվականներին՝ ղեկավարել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը, իսկ 1979-1984 թվականներին՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախումբը, 1986-1991 թվականներին՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիան։
Նա էական նպաստ է ունեցել հայ երաժշտության զարգացման գործում։ Նրա կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։
Հեղինակ է նաև քաղաքացիական հնչեղություն ունեցող «Էրեբունի-Երևան», «Արփա-Սևան», «Սարդարապատ» երգերի, թատերական և կինո երաժշտության։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել տաղանդավոր կոմպոզիտոր ու ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Էդգար Հովհաննիսյանի մասին։