Էկոսֆերա

Տիեզերքի աղբը հավաքելու միջոց չկա, բայց կա դրա հարվածներից խուսանավելու միջոց․ Հայկ Հարությունյան․ «Էկոսֆերա»

Տիեզերքում աղբի քանակը գնալով ավելանում է, իսկ մետաղական բեկորները հավաքելու միջոց դեռևս չկա, փոխարենը հայ գիտնականները փորձել են գտնել ճշգրիտ միջոցներ հարվածներից խուսանավելու համար։ Համեմատության համար նշենք, որ այդ աղբի հարվածն ավելի քան տասն անգամ մեծ է Կալաշնիկովի ավտոմատի գնդակի արագությունից։

Մարդու կողմից իրականացված տիեզերական թռիչքների արդյունքում տիեզերքն աղտոտվել է մետաղական աղբով՝ բեկորներով, որոնց բախումը գործող արբանյակների հետ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Այդ բախումը կանխելու համար ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության կենտրոնի գիտաշխատողները ռուսական «Աստղագիտական կենտրոն» ընկերության հետ միասին իրականացնում են մերձերկրյա տիեզերական տարածության մշտադիտում:

Աշխատանքը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը, որի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ տարբեր չափերի մետաղական բեկորների արագությունը հասնում է վայրկյանում 8 կմ-ի։

Back to top button