ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Տնեցիները լուր չունեին, ասել էին՝ զոհվել եմ․ Լյովա Թադևոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Լյովան այն զինծառայողների թվում էր, որոնք սեպտեմբերյան դեպքերից հետո համարվում էին անհետ կորած։ Նրա ողջ լինելու հավանականությանը քչերն էին հավատում, բայց …

Ծնվել է 2003 թվականի ապրիլի 15-ին Սևան քաղաքում։ Սովորել է տեղի Բազմագործառութային քոլեջում։ Զորակոչվել է 2021-ի հուլիսի 29-ին, ծառայում էր Գորիսի զորամասում, իսկ 2022-ի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ մարտական հերթապահություն էր իրականացնում Իշխանասարում։ Սեպտեմբերի 13-ին երկու անգամ  վիրավորվել է՝ թևից և ոտքից։ Ծնկից ներքև ոտքն ամբողջությամբ փշրվել էր։ Մարմնում բազմաթիվ բեկորներ էին հայտնվել։

«Սեպտեմբերի 13-ի առավոտից մինչև 14-ի գիշերը հասնում եմ Սև լիճ։ Տեսնում եմ, որ թուրքերը առաջ են եկել ու ինձ են հասնում։ Գիտակցությունս կորցնում եմ․․․15-ին աչքերս բացում ու նորից առաջ եմ գնում։ Երեք օր սողալով իջել եմ․․․ Տնեցիները լուր չունեին, ասել էին՝ զոհվել եմ»,-պատմում է Լյովան։

Երկու վիրահատություն է տարել, ոտքին տեղադրվել  է Հոֆմանի արտաօջախային սարք։ Նոր վիրահատություններ ու վերականգնողական երկար ճանապարհ ունի անցնելու, բայց հրաշքը արդեն կատարվել է՝ ողջ է։

Back to top button