Հայագիտակ

Կարապետ Մելիք-Օհանջանյանին «փրկեցին» Հովսեփ Օրբելին և Արտյոմ Միկոյանը․ «Հայագիտակ»

Կարապետ Մելիք-Օհանջանյանը հայագետ էր, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս։

«Լազարյան ինստիտուտն ավարտած, Գերմանիայում կրթված, մի քանի լեզու իմացող և ազնվական ծագում ունեցող Կարապետ Մելիք-Օհանջանյանին, իհարկե, պետք է նախանձեին։ Միջակությունները միշտ էլ նախանձ են լինում»,- ասում է Հայաստանի ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանը։

Գիտնականը հազիվ փրկվեց ստալինյան բռնաճնշումների մսաղացից։ Նա հայ գրականագիտությունը հարստացրեց հայ հին գրականության, ազգային դյուցազնավեպի, գրապատմական հուշարձանների մասին արժեքավոր ուսումնասիրություններով, գրի առավ «Սասնա ծռերի» 8 նոր պատում, ռուսերեն թարգմանեց էպոսի 10 ընտիր պատում և «Հայոց հին գրականության պատմության» առաջին հատորը։

Back to top button