Մարդկությանը հայտնի հնագույն գիտություններից մեկը՝ երկրաբանությունը, Երկրի անցյալի և ներկայի մասին տեղեկատվության հսկայական աղբյուր է, որը ծնունդ է առել վաղ անցյալում:
Երկրաբանությունը գիտություն է երկրի նյութական կազմի, կառուցվածքի, զարգացման օրինաչափությունների և նրա երկրաբանական պատմության մասին՝ ստեղծելով մի յուրահատուկ կապ մեր և անցյալի միջև, գիտություն, որն ուսումնասիրում է Երկրի ընդերքը, տալիս պատկերացում կլիմայի փոփոխության, երկրակեղևի շարժման, ընդերքի ողջամիտ օգտագործման, հանքարդյունաբերության ներուժի բացահայտման, օգտակար հանածոների արդյունահանման հնարավորությունների գնահատման և բազմաթիվ այլ ոլորտներում հետազոտությունների իրականացման վերաբերյալ:
Լավ երկրաբանն առաջին հերթին պետք է ունենա վերլուծական մտածելակերպ, ճկուն դատողություն, մանրուքները կարևորելու ունակություն, ֆիզիկական դիմացկունություն, ինչպես նաև մեծ համբերություն, աշխատասիրություն և ճշգրտություն:
Ահա և նրանց երկարատև ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ են ծնվում երկար սպասված հետևությունները:
Զրույց Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանի հետ: