Հայկական հարց

Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը և արևմտահայ գաղթականները․ «Հայկական հարց»

Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը գործել է ավելի քան 40 տարի։ Այն ի սկզբանե ձգտում էր դառնալ համազգային կառույց։ Ցարական իշխանությունները և մասնավորապես Կովկասի փոխարքայությունը թույլ չեն տալիս, որ այն ստանա համահայկական բնույթ։ Նրանք արգելում են կազմակերպության աշխատանքները Ռուսական կայսրության սահմաններից դուրս։

Մտածում են, որ այն կծավալեր նաև քաղաքական ակտիվ գործունեություն։ Այս որոշումը չի խանգարում, որ տասնամյակների ընթացքում արևմտահայ տարագիրների համար հիշյալ ընկերությունը հանդես գա օգնության տարբեր ձեռնարկներով։

Հայկական հարցի ի հայտ գալուց և 1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմից հետո ընկերությունը մեծ աշխատանքներ է տարել Անդրկովկասում հայտնված հայ գաղթականներին աջակցելու նպատակով։

Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 10-րդ։

Back to top button