

1926թ.-ին Հայկական ռադիոյի ուղիղ եթերում, առաջին անգամ, «Արևելյան» անսամբլի նվագակցությամբ հնչեց Շերամի երգերից մեկը երգչուհի Արաքսյա Գյուլզադյանի կատարմամբ:
Այն արտառոց երևույթ էր մայր ռադիոյի և մեր երաժշտական կյանքում: Անսամբլը ղեկավարում էր կոմպոզիտոր և դիրիժոր Արամ Մերանգուլյանը, որն իր բուռն ստեղծագործական աշխատանքի շնորհիվ, հետագայում, դարձավ մայր ռադիոյի այցեքարտերից մեկը:
Զրույց երգչուհի Ռիմա Սարիբեկյանի և քանոնահար Փիրուզա Կարապետյանի հետ: