Հայկական հարց

Քեմալականներին դիմադրելու նպատակով քեսաբահայերը հիմնեցին ինքնապաշտպանական մարմին․ «Հայկական հարց»

1918-ին Մուդրոսի զինադադարից հետո տարագիր քեսաբահայերը վերադարձան իրենց բնակավայրեր։ Այստեղ նրանց օգնության ձեռք մեկնեցին քրիստոնեական տարբեր հոսանքների ներկայացուցիչները, որոնք ձեռք էին բերում սերմացու, սննդամթերք։ Բացում էին որբանոցներ, այրիանոցներ, արհեստանոցներ։ Միայն Լատինաց վանքում ապաստան էին տրամադրել ավելի քան 200 որբ երեխաների։ Կար անվտանգության խնդիր, քանի որ քեսաբահայերի գոյության համար սպառնալիք էր դարձել քեմալական շարժումը։ Դրա դեմն առնելու նպատակով հիմնվել էր ինքնապաշտպանական ռազմական մարմին։

Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 9-րդ։

Back to top button