Հայագիտակ

Ղազարոս Աղայան․ անտառում յոթ տարի ապրած պատանուց մինչև մանկավարժական ուսմունքի հիմնադիր․ «Հայագիտակ»

Հայրը Ղազարոս Աղայանին վտարեց տնից և պատանի Ղազարոսը յոթ տարի ապրեց անտառում։Շատ խիստ մարդ էր Աղայանի հայրը։ Նա չներեց որդուն ո՛չ մանկական սերը, ո՛չ առաջադիմական հայացքները։

«Նրանք հաշտվեցին, երբ Աղայանն արդեն կրթված, հայտնի մարդ դարձած վերադարձավ հայրական տուն։ Գրկախառնվեցին, և հայրը ասաց, որ տղան ների իրեն, որ չի օգնել ոչ մի ձևով։ Աղայանը, սակայն պատասխանեց, որ հայրն իրեն տվել է ամենակարևորը՝ առողջություն, քաջություն, լավ սիրտ»,- ասում է բ.գ.թ. Նառա Սարգսյանը։

Դժվար ժամանակները, անտառում անցկացրած յոթ տարին
կոփել էին ապագա գրողին, իսկ Ռուսաստանում ձեռք բերած լուսավորական հայացքներն օգնեցին, որ նա ստեղծի իր մանկավարժական առաջադիմական ուսմունքը, որի հիմքում հայրենասիրությունն էր։

Back to top button