Դպրություն

Ձևական փաստաթղթերը մնում են պահոցներում․ փորձագետը՝ ուսուցիչների վարքականոնների մասին․ «Դպրություն»

Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների նախագծի հեղինակների համոզմամբ՝ բարեվարքության կանոնների ընդունման և կիրարկման արդյունքում կունենանք ուսուցչի դերի և հեղինակության բարձրացում, օրինապահ հասարակության ձևավորում։

Սերոբ Խաչատրյան

«Դեռևս 7–8 տարի առաջ առաջ սկսվել են ուսուսուցիչների վարքականոնի մշակման աշխատանքներ՝ «Կրթություն առանց սահմանների» ՀԿ–ի կողմից։ Բայց փաստաթուղթը որոշ ժամանակ կասեցվեց։ Այնուհետև՝ 2018 թվականի դեկտեմբերին հանկարծակի մեջտեղ բերվեց՝ մի փոքր վերանայված։ Հասկացանք, որ ինչ որ զեկույց կա բարեվարքության հետ կապված, որտեղ Հայաստանը ուզում է ավելի դրական ներկայանալ։ Բայց, քանի որ դա մեջտեղ բերվեց անակնկալ ձևով, հապճեպ, ուստի նաև բավական քննադատություններ եղան։ Այնուամենայնիվ, այդ փաստաթղթի վրա բավական աշխատանք էր տարվել և այն «հում» չէր։ Հիմա մենք այս կետը ամրագրել ենք «Հանրակրթության մասին օրենք»–ում։ Օրենքի պահանջից ելնելով ԿԳՄՍ նախարարությունը բավական հապճեպ ձևով մշակել է նոր փաստաթուղթ ու դրել հանրային քննարկման»,– ասում է կրթության ոլորտի փորձագետ, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը։

Back to top button