Էկոսֆերա

Թուրքիայի երկրաշարժը կանխատեսվել էր օտարերկրացի սեյսմոլոգի կողմից․ «Էկոսֆերա»

ՄԱԿ-ի օգնության հարցերով ղեկավար Մարտին Գրիֆիթսը Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն անվանել է «այս տարածաշրջանում վերջին 100 տարվա վատագույն իրադարձություն»։

«Փետրվարի 6-ից, երբ Թուրքիայում տեղի ունեցավ 7.8 մագնիտուդով աղետալի երկրաշարժը, երեք օր առաջ Նիդերլանդներում գործող մի հետազոտական կազմակերպության աշխատակից թվիթերյան իր էջում տեղադրել էր տիեզերքից արված նկար և նշել էպիկենտրոնը, որը չափազանց մոտ է տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնին։ Լուսանկարին կից նաև գրել է․ «Վաղ թե ուշ այստեղ տեղի է ունենալու ոչ պակաս, քան 7.5 մագնիտուդ երկրաշարժ»։ Այս գրառումը դարձել է խիստ քննարկման թեմա։ Ամերիկյան սեյսմոլոգները չեն համարում այն կանխատեսում, քանի որ չի նշվել ժամանակը։ Կանխատեսման համար պետք է նշվի տեղը, ժամանակը և ուժգնությունը։ Այն հարցին, թե հնարավոր է կանխատեսել երկրաշարժերը, իմ կարծիքով՝ երկրաշարժերի կանխատեսումը հնարավոր, բայց անհնարինության չափ բարդ խնդիր է»,- ասաց մասնագետը։

Այս աղետը աշխարհի տարբեր երկրների սեյսմոլոգների ուշադրության կենտրոնում է։ Հայ սեյսմոլոգները ևս հետևում են ընդերքում հնարավոր փոփոխություններին, թե որ խզվածքները, որ ուղղությամբ են շարժվում և որքանով է մեծանում կամ փոքրանում նոր երկրաշարժերի առաջացման հավանականությունը։

Սեյսմոլոգ, երկրաբանական գիտությունների թեկնածու Աշխեն Թովմասյանը ֆեյսբուքյան գրառումներով պարբերաբար տեղեկություններ է հաղորդում՝ երկրաշարժից հետո տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում սեյսմոլոգը նշեց, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը տևել է ընդամենը 78 վայրկյան և ձևավորել 250 կմ երկարությամբ խզվածք։

Back to top button