Սփյուռքի ձայնը

Մասնագիտական հայրենադարձությունը «Ներուժ 3.0»-ի օգնությամբ․ «Սփյուռքի ձայնը»

Մասնագիտական հայրենադարձությանը խթանելու նպատակ ունի «Ներուժ 3.0»-ը։ Պետական այս ծրագիրը նախորդ տարի կյանք ստացավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի համատեղ աշխատանքի շնորհիվ։

Այս տարի ծրագրի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել են 22 ստարտափներ Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Տոգոյից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրիայից։ Դրամաշնորհ ստանալու կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը:

Ժյուրիի որոշմամբ` 1-ին տեղն է զբաղեցրել «Biocentric» թիմը՝ ստանալով 20 մլն դրամ, 2-րդը` «Reactive Science» թիմն է՝ ստանալով 15 մլն դրամ, 3-րդ պատվավոր տեղը՝ «ATMT» թիմինն է, որն ստացել է 10 մլն դրամ:

Biocentric ստարտափը ներկայացրել է հետաքրքիր և արդյունավետ միջոց դեղերի մշակման և արտադրության ոլորտում: «Մենք ուզում ենք աշխարհին դեղերի մշակման արագ և օպերատիվ միջոց ներկայացնել՝ օգտագործելով արհեստական բանականությունն ու գիտական միտքը»,- ասում է կազմակերպության համահիմնադիր Նարեկ Աբեյանը:

Դավիթ Սահակյան

«Ծրագրին տարբեր երկրներում ապրող հայ մասնագետների կամ հայկական կազմակերպությունների մասնակցությունը մի շարք նպատակներ ունի: Նախևառաջ խթանել Հայաստանում արդյունաբերության զարգացմանը սփյուռքի մասնակցությունը, նաև կապը հայրենիքի հետ»,- նշում է «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը։

Հայկ Ենգիբարյան

«Առաջին և կարևոր նախապայմանը ծրագրին մասնակցելու՝ Հայաստանում մեկ տարի ապրելն է ու կազմակերպությունը գրանցելը», ասում է «Իմ քայը» բարեգործական հիմնադրամի արտաքին կապերի և սփյուռքի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը։

«Ներուժ 3.0» ծրագրին մասնակցած շատ կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ այս ծրագրից հետո չեն հեռացել ՀՀ-ից: Նրանցից շատերը շարունակում են աշխատել այստեղ։

Back to top button