

Նա ընտրեց երաժշտության ուղին և փառաբանեց իր հայրենիքը, մեծ ազդեցություն ունեցավ ինչպես եվրոպական՝այնպես էլ ամերիկյան երաժշտության դասական ոճի ձևավորման վրա։
«Չեխ ժողովրդի արժանի որդի» այսպես էին հայրենակիցները սիրով անվանում Անտոնին Դվորժակին՝ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից մեկին:
Դվորժակը համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի չեխերից մեկը, քանի որ նրա կոմպոզիտորական տաղանդը իր կենդանության օրոք գնահատվել է ոչ միայն հայրենիքում, Եվրոպայում, այլև օվկիանոսից այն կողմ:
Դվորժակի ստեղծություններում ներդաշնակորեն միահյուսված են ժողովրդական մեղեդիներն ու դասական ավանդույթները։ Նա ստեղծագործում էր երաժշտական բոլոր ժանրերում։
Պարտադիր չէ պրոֆեսսիոնալ երաժիշտ լինել, հասկանալու համար նրա երաժշտությունը և սիրել առաջինից մինչև վերջին հնչյունը։