ԿարևորՀասարակություն

Հայ դպրոցականները 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալների են արժանացել միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադային և արժանացել մեդալների

Օլիմպիադան անցկացվել է 2023 թ․ փետրվարի 1-ից 10-ը՝ առցանց ձևաչափով։ Մասնակցել են 25 պետությունների 1300-ից ավելի աշակերտներ։

Հայաստանը ներկայացրել են 4 ուսումնական հաստատությունների (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, Քվանտ վարժարան, ՀԱՊՀ ավագ դպրոց և Գյումրու Ֆոտոն վարժարան) 7 թիմերի 45 մասնակիցներ։

Մեդալային հաշվարկում մեր մասնակիցները արժանացել են 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալների (Ֆիզմաթ դպրոց՝ 2 ոսկի, 4 արծաթ և 8 բրոնզ, Քվանտ վարժարան՝ 1 արծաթ և 6 բրոնզ, Ֆոտոն վարժարան՝ 1 բրոնզ)։

Թիմային հաշվարկով Ֆիզմաթ դպրոցը արժանացել է խրախուսական մրցանակի։

Back to top button