

Ճնշված, նյարդայնացած, երջանիկ կամ հուսահատ․մարդու բոլոր հուզական ու ոչ միայն ապրումները պարզ են դառնում, երբ չափում են ուղեղի աշխատանքը։ Այն իսկապես հնարավոր է չափել։ Իսկ չափում են ոչ թե բժիշկները, այլ՝ ռադիոֆիզիոկսները։
Գիտական հետազոտությունը կատարում են ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գիտնականները։ Ռադիոֆիզկայի և էլեկտրոնիկայի ամբիոնի դասախոս Բաբկեն Հովհաննսիյանին ուղեղի աշխատանքը հետաքրքրում էր դեռ մագիստրատուրայում սովորելիս, հարցերը շատ էին. ինչպե՞ ս է աշխատում ուղեղը, ինչպե՞ս կարելի է հետազոտել ուղեղի աշխատանքը, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այդ ընթացքում։ Հարցերը կային, պատասխանները՝ ոչ։
«Թեման ընտրեցի այնպես, որ ուսումնասիրենք ուղեղի ճառագայթումը, որի հիման վրա էլ փորձել որոշակի դատողոություն անել ուղեղ աշխատանքի վարքի մասին։ Որոշակի հետազոտությունների ընթացքում մեր խումբը կարողացավ ցույց տալ, որ ուղեղը ճառագայթում է ռադիոալիքներ՝ մեգահերցային տիրույթում։ Այդ ճառագայթումը գրանցելով՝ մենք հանգեցինք մի շատ հետաքրքիր եզրահանգման, որ ճագայթման բնույթը կախված է մարդու հոգեկան ու ֆիզիոլոգիական վիճակներից։ Եթե մարդը ճնշված է կամ որոշակի ֆիզիոլոգիական ազդեցություն կա չափման պահին, դա ակնհայտ երևում է։ Ուստի որոշեցինք այս ուղղությունն ավելի շատ խորացնել, լավ պատկերացնել, թե կոնկրետ ինչի պատճառով են առաջանում գրանցված ազդանշանի միջի տարբերությունները։ Հետագայում կփորձենք ավելի ընդհանրացնել ու հասկանալ, թե կոնկրետ ինչ խնդրի դեպքում, ինչ արձագանք ենք ստանում»։
Մինչ կամավորներին գտնելը, նախ սեփական ուղեղի աշխատանքն են ուսումնասիրել։ Հետազոտել են նաև տարբեր հոգեբանական ու ֆիզիոլոգիական վիճակում գտնվող նույն մարդկանց, տարբերություններ կան, բայց թե ինչի պատճառով են այդ տարբերությունները՝ չեն կարող ասել, սա ունի բացատրություն։
Բաբկեն Հովհանիսյանն ասում է՝ մեթոդի նոր լինելը թույլ չի տալիս տվյալների մեծ բազա ունենալ և ասել, որ մարդը կոնկրետ այս խնդրի պատճառով է այս երևույթին հասել։ Կամավորներ գտնելը և՛ հեշտ է, և՛ դժվար՝ ասում է Բաբեն Հովհաննիսյանը։ Գիտական այս խմբում կա մի հստակ կանոն՝ չափումները սկսել սեփական ուղեղի ու սրտի աշխատանքներից. այսպես ավելի հեշտ է կամավորներին համոզելը։ Իսկ ինչո՞ւ հենց ուղեղը. մինչ ուղեղին հասնելը սիրտն են հետազոտել, բայց սրտի զարկերն այս դեպքում պարտվել են ուղեղի աշխատանքին։
«Նախ պատկերն է հետաքրքիր, բացի այդ, ուղեղի աշխատանքը քիչ ուսումնասիրված երևույթ է։ Մեր նպատակն է օգնել բժիշկներին, վերջնանպատակը ստանալ պրոտոտիպ սարք, որը թույլ կտա արդեն կլինիկական որոշակի հետազոտություններ անել հենց բժիշկների կողմից, կա հետաքրքրվածություն նաև իրենց կողմից։ Քանի որ դեռ կլինիկական հետազոտություններ են կատարվել, ուստի համարել, որ մեթոդը վերջնական է, չի կարելի»,–ասում է գիտնականը։
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ռադիոֆիզկայի և էլեկտրոնիկայի ամբիոնի ասպիրանտ Սերգեյ Խաչունցը ներգրավված է գիտական խմբում։ Նրա աշխատանքի հետազոտության ոլորտն ավելի լայն է՝ տարբեր տեսակի տվիչներ է ուսումնասիրում՝ մարդու օրգանային համակարգերի ուսումնասիրության համատեքստում։
Վերջնարդյունքը սարք ստանալն է, քանի որ բժիշկները ֆիզիկոսների պես ազդանշանի տեսքին նայելիս չեն հասկանա ոչ մի բան, և հակառակը՝ ֆիզիկոսներն էլ բժիշկների նման չեն կարող հասկանալ, թե հիվանդության մասին է խոսքը, ուստի միայն սարք ստանալը չէ։ Հեշտ չէ ի դեպ նման սարք ստանալը։
Երկու տարի, 17 մլն դրամ՝ գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհով են հետազոտություններ անում, նաև պետք է սարք սարքավորումներ ձեռք բերել, առանց դրամաշնորհի էլ աշխատանքն ավելի բարդ կլիներ ՝ասում է գիտական խմբի ղեկավար Բաբկեն Հովհաննիսյանը։