ԿարևորՔաղաքական

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն պաշտպանի Արցախի ժողովրդին․ Ֆրենկ Փալոն

Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները անհապաղ քայլեր ձեռնարկի Արցախի ժողովրդին պաշտպանելու համար, քանի դեռ ուշ չէ, Twitter-ում գրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

«Հպարտ եմ այսօր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների հետ ներկայացնելու բանաձեւ, որը դատապարտում է Ադրբեջանին Արցախում հայերի շրջափակման համար, որը հստակ նպատակ ունի փակել Արցախի սննդի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման միակ ուղին», — ասել է Փալոնը։

«Մենք այսօր միասնական ենք՝ ասելով Ադրբեջանին վերջ տալ այս միտումնավոր հումանիտար ճգնաժամին», — հավելել է նա:

ԱՄՆ ներկայացուցիչների երկկուսակցական լայն կոալիցիան Կոնգրեսի հայկական խմբի գլխավորությամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությամբ և ամերիկյան քաղաքացիական հասարակության կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի աջակցությամբ ներկայացրել է հակաշրջափակման մասին օրենքը՝ մեծացնելով ԱՄՆ ճնշումը` պահանջելով Ադրբեջանի կողմից դադարեցնել իր երկամսյա շրջափակումը 120,000 հայերի նկատմամբ իրենց բնակավայր Արցախում։

Back to top button