ԿարևորՄիջազգային

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12391-ի, հինգշաբթի հաղորդել է Անատոլու գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը։

Նշվում է, որ վիրավորների թիվը հասել է 62914-ի, նախկինում հաղորդվում էր 52979 վիրավորի մասին։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Մի քանի ժամ անց դրան հաջորդել է 7,5 մագնիտուդով նոր երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի 10 նահանգներում, ինչպես նաև հարևան երկրներում։

Back to top button