Բիզնես բանաձև

«Դժբախտ միաեղջյուրներ»․ 1 տարվա ընթացքում սթարթափները կորցրել են 100 մլրդ դոլար․ «Բիզնես բանաձև»

Արագ աճով տեխնոլոգիական սթարթափները, որոնց ընդունված է անվանել «միաեղջյուրներ», 1 տարվա ընթացքում կորցրել են 100 միլիարդ դոլար:

Forbes-ի տվյալներով՝ նման 44 ընկերության հիմնադիրների կարողության ճիշտ կեսը փոշիացել է:

Հնդկաստանն ակտիվորեն փորձարկում է իր ազգային արժույթի թվային տարբերակը:

Երկրի խոշորագույն մանրածախի ցանց Reliance-ը իր խանութներում սկսել է թվային ռուփիով վճարումներ ընդունել:

Ռուսաստանն էլ մշակում է իր ազգային արժույթի թվային տարբերակը: Ըստ մասնագետների՝ սկզբնական շրջանում թվային ռուբլու գործարկումը բանկերի համար կլինի վնասաբեր, իսկ մանրածախով զբաղվողներին կապահովի տասնյակ միլիարդավոր ռուբլու եկամուտ։

Back to top button