Հատվող եթեր

«Ավեոնա». ոգեղեն գիրք՝ ստեղծված ռեկորդակիր ստեղծագործության հիման վրա․ «Հատվող եթեր»

Անսպառ երևակայություն, հոգևոր արժեքների անսովոր, յուրովի մատուցում, սյուժետային գայթակղիչ, լարված և ներդաշնակ զարգացում գրական ոչ ստանդարտ տեխնիկաների կիրառմամբ, ինչպես նաև շարադրման առանձնահատուկ ոճ ու լեզու։

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Արեգ Պանյանի և Զարուհի Միկոյանի «Ավեոնա» գրքի շնորհանդեսը:

Ֆանտաստիկ ժանրի գործ, գրականության մեջ անչափ ինքնատիպ մի նախագիծ, որի լեզվաոճական առանձնահատկությունները, էպիկ շունչն ու հանգը կտպավորեն յուրաքանչյուրին:

Գրքի մտահղացումն առաջացել է կոմպոզիտոր Արեգ Պանյանի նույնանուն՝ «Կասիոպեացիներ. Ավեոնա» ռեկորդակիր ստեղծագործության շնորհանդես-պրեմիերայից հետո:

Հնգամաս սագան յուրահատուկ է և՛ լեզվաոճական առումով, և՛ ծավալով:

Արեգ Պանյանը սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններում, հետագայում ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում:

Կոմպոզիտորների միության անդամ է, բազմաթիվ մրցույթների մասնակից և դափնեկիր: Հեղինակ է հիմնականում խոշոր կտավի գործերի՝ դաշնամուրային կոնցերտ, սիմֆոնիա, դաշնամուրային էքսպրոմտ, ջութակի կոնցերտ, հայրենասիրական երգեր ու բազմաթիվ այլ ստեղծագործություններ:

Կոմպոզիտորը ստեղծել է իր ամենախոշոր, ռեկորդակիր «Կասիոպեացիներ. Ավեոնա» ստեղծագործությունը:

«Ավեոնա» գրքի համահեղինակ Զարուհի Միկոյանը սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, հետագայում ուսանել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում:

Միջազգային մրցույթների բազմակի մասնակից է և դափնեկիր: Զրույց «Ավեոնա» գրքի համահեղինակներ Արեգ Պանյանի և Զարուհի Միկոյանի հետ:

Back to top button