
Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը մշակվում է, հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Այս հարցը մշակվում է», — ասել է նա։ «Մենք չենք հրաժարվում այս գաղափարից։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել մեր ունեցած ռեսուրսները՝ գործող պայմանագրերի շրջանակում հարթակներ տրամադրելու և կայունացման համար հետագա ձևաչափ ապահովելու առումով»։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին Աստանայում։