Հաջողության նոտա

90-ականների «լույսի կաթիլները»՝ Արման Չիլինգարյանի ֆիլմում․ «Հաջողության նոտա»

Մանկությունից մենք ունենում ենք դրվագներ, հիշում անցած ճանապարհը, հիշում ու պեղում պատմություններ, որոնք շատ հետաքրքիր են, հավաքում ենք դրանք, ձևավորում միտք, որի մեջ այդ պատմությունները տեղավորվում են: Այսպես են կառուցվում Արման Չիլինգարյանի ֆիլմերը:

Նրա ֆիլմերի հիմքում մարդկային պատմություններն են, որտեղ սերը գլխավորն է: «Հաջողության հասնելու համար կարևոր են վարպետները. մասնագիտական հմտությունը նրանցից, տաղանդը՝ մեզնից։ Եթե ուսուցիչդ լավն է, քարը լինելու է տաշած, իսկ տաշած քարը գետնին չի մնում», – ասում է ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Արման Չիլինգարյանը։

Նրան բախտ է վիճակվել ուսանել Վլադիմիր Խոտենկոյի, Պավել Ֆիննի և Վլադիմիր Ֆենչենկոյի մոտ: Կարևոր մարդկանց հետ հանդիպումները, նրանց՝ ճիշտ ժամանակին ասված բանալի բառերը շատ բան են տվել նրան:

«Կարևոր է բավականաչափ ցանկանալ, մնացած ամեն բան կլինի»․ հենց այսպես է նրան ոգևորել Ռուստամ Խամդամովը: Ու այդպես Արմանը հայտվել է կինոյի մոգական աշխարհում: Հրաշքները նրան ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում: Դրանք նաև օգնել են նրան հաջողության հասնել:

Ռեժիսորի համար կարևոր են միջազգային կինոփառատոները, քանի որ դրանք օգնում են ձեռք բերել ծանոթություններ, միջազգային հարթակներում ներկայացնել հայկականը: Նրա նկարահանած վերջին ֆիլմը՝ «Լույսի կաթիլներ»-ը սոցիալական դրամա է, սիրո պատմություն 90-ականների Հայաստանից: Ֆիլմի հիմքում այն լույսի կաթիլներն են, որոնք մեզ ջերմացրել են այդ դժվար տարիներին:

Back to top button