ԿարևորՍպորտ

Հայ 4 վազորդ Բելգրադում կմասնակցի միջազգային մրցաշարի

Հայաստանի աթլետիկայի հավաքականը փետրվարի 11-ին պետք է մասնակցեր Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն Թուրքիայում մարզական բոլոր միջոցառումները չեղարկվել են՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով:

Փոխարենը Սերբիայի աթլետիկայի ֆեդերացիան Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Բելգրադի միջազգային մրցաշարին, որը կմեկնարկի փետրվարի 15-ին:

Սերբիայի մայրաքաղաքում կայանալիք մրցաշարում աթլետիկական ոչ բոլոր ձևերն ընդգրկված կլինեն: Հայաստանի մարզական պատիվը, ամենայն հավանականությամբ, կպաշտպանեն վազորդներ Ռազմիկ Մկրտչյանը, Երվանդ Մկրտչյանը, Գայանե Չիլոյանը և Էլադա Ալավերդյանը:

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանն էլ նախապատրաստվում է Ղազախստանում կայանալիք «World athletics silver tour»-ին, որը կմեկնարկի փետրվարի երկրորդ կեսին:

Back to top button