Հասարակություն

Հայ փրկարարները ժամանել են Սիրիա

Այսօր՝ փետրվարի 8-ին, Հալեպ են հասել Հայաստանից մեկնած փրկարարները։ Խմբում ընդգրկված են  29 մասնագետ և Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարութեյան ներկայացուցիչը։

Փրկարարները Սիրիա են մեկնել՝ օժանդակելու երկրաշարժի հետևանքով Հալեպում իրականացվող որոնողա-փրկարարական աշխատանքներին։

Հալեպի միջազգային օդանավակայանում խմբին դիմավորել են Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Պատալյանը, Կարմիր Մահիկ սիրիական  կազմակերպութեան ներկայացուցիչները։

Возможно, это изображение 3 человека, люди стоят и на открытом воздухе
Սիրիա մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը և փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7800-ը, AFP գործակալության տվյալներով՝ Թուրքիայում հաստատվել է 5894, իսկ Սիրիայում՝ 1932 մարդու մահ։

Այս թվերը վերջնական չեն և կարող են աճել, մասամբ այն պատճառով, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան: Ձմեռային ցրտերի պայմաններում նրանց այնտեղից կենդանի դուրս հանելու հնարավորությունը գնալով փոքրանում է։

Փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում: Նույն օրվա ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։

Back to top button