ԿարևորՀասարակություն

Խորվաթիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանն առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Այցելության նպատակը հայ-խորվաթական երկկողմ օրակարգի ընդլայնումն է և հարաբերություններին նոր լիցք հաղորդելը:

Back to top button