ԿարևորՀասարակություն

Իրանի հայ համայնքն օգնություն է ուղարկել Խոյի երկրաշաժից տուժած հայրենակիցներին

Իրանի հայ համայնքը Թեհրան, Ուրմիա, Սպահան և Թավրիզ քաղաքներում օգնություն է կազմակերպել և ուղարկել Խոյ քաղաքում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից տուժած հայրենակիցներին:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ օգնությունը տրամադրվել է իրանահայ պատգամավորներ Բեգլարյանի և Շահվերդյանի համակարգմամբ և թեմական խորհուրդների համագործակցությամբ:

Անցած շաբաթ Իրանի խոյ քաղաքում տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երկրաշարժն ավերածությունների է հանգեցրել այս շրջանի որոշ հատվածներում: 
Երկրաշարժից հետո փրկարարական խմբերը տեղում անհրաժեշտ օգնություն են տրամադրել տուժածներին՝ ապահովելով նաև անհրաժեշտ պարագաներով:

Back to top button