ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարների առանձնազրույցը

Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղի է ունենում Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը՝ հայտնում են ԱԳ նախարարությունից։

Փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Այցելության նպատակը հայ-խորվաթական երկկողմ օրակարգի ընդլայնումն է և հարաբերություններին նոր լիցք հաղորդելը:

Back to top button