Խորհրդարանը համաձայնություն տվեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն


ՀՀ ազգային ժողովում ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերի առնչությամբ փակ գաղտնի քվեարկության արդյունքները:
ԱԺ-ն համաձայնություն տվեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:
Քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու 1-ին միջնորդագրի առնչությամբ քվերարկությանը մասնակցել է 68 պատգամավոր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ 68, դեմ 0։
Քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու 2-րդ միջնորդագրի առնչությամբ քվերարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, ձյաները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ 66, դեմ 0։
Քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու 3-րդ միջնորդագրի առնչությամբ 107 պատգամավորից քվերարկությանը մասնակցել է 68 պատգամավոր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ 68, դեմ 0։
ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ է ներկայացրել Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու 3 միջնորդագիր: Միջնորդագրերից մեկը քննարկվել է դռնփակ ռեժիմով: