ԿարևորՀասարակություն
Արարատ Միրզոյանը և Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը հուշագիր են ստորագրել


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ստորագրել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Այցելության նպատակը հայ-խորվաթական երկկողմ օրակարգի ընդլայնումն է և հարաբերություններին նոր լիցք հաղորդելը: