Դպրություն

Math Honor Program․ գիտությամբ զբաղվելու նոր առաջարկ՝ ամերիկահայ գիտնականների կողմից․ «Դպրություն»

2020-ի պատերազմից հետո ամերիկահայ գիտնականների միջոցով մշակվել է կրթական ծրագիր, որն իրականացվում է Հայաստանում Հայ մշակութային և գիտական ընկերակցության հիմնադրամի միջոցով՝ Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ։

Ծրագրում հիմնականում ընդգրկված են բակալավրիատի ուսանողները, որոնցից մի քանիսն արդեն գերազանց ավարտել են ծրագրի առաջին փուլը՝ մաթեմատիկական անալիզ և կոմբինատորիկա առարկաները։

Մասնակիցների կեսից ավելին կրկնակի մասնագիտություն ունի մաթեմատիկայի և այլ ոլորտներում՝ ֆիզիկա, համակարգչային գիտություն, քիմիա, ճարտարագիտություն։
Բացի այն, որ ծրագիրը ամբողջովին անվճար է, առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գերազանց առաջադիմությամբ ուսանողներին տրամադրվում է կրթաթոշակ և չկա տարիքային սահմանափակում։

Ծրագրի առաջին փուլը հաջողությամբ ավարտած երիտասարդները արդեն իսկ ստացել են վկայականներ և արժանացել են ՀՕՖ-ի խրախուսական կրթաթոշակին։

Math Honor Program-ը ներկայացնում են ՀՕՖ-ի Կրթական և գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, ԵՊՀ – ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, դասախոսի օգնական Արամ Բուղդարյանը, ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Հայկ Կարապետյանը, Երևանի «Էլիտա» միջնակարգ դպրոցի 11– րդ դասարանի աշակերտ Արտո Խաչատրյանը։

Back to top button