ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Չեմ մոռանա արկերի պայթյունի ձայնը․ Արտյոմ Ավետիսյան․ «Կյանքին ասել այո՛»

Արտյոմ Ավետիսյանը ծնվել է 2002 թվականին Արտաշատի Այգեզարդ գյուղում։ Ունի եղբայր։  Մայրն ազգությամբ ռուս է, մայրական պապը՝ գերմանացի։ Մինչ զորակոչվելն ընդունվել է  Երևանի պոլիտեխնիկական համալսարանի «տեղեկատվական համակարգեր» բաժինը։ Զորակոչվել է  2020-ի օգոստոսի վեցին։ Ծառայել է Արցախի Մատաղիսի զորամասում։  Հոկտեմբերի 27-ին գանգուղեղային ծանր վիրավորում է ստացել, կոտրվել է նաև ոտքը։ Տասը վիրահատություն է տարել։ Չորս օր գտնվել է կոմայի մեջ, որից արթնացել է Զինվորի տանը։ «Այստեղ մուտք եմ գործել պառկած վիճակում, իսկ հիմա քայլում եմ»,-ասում է Արտյոմը։ Բուժմանը զուգահեռ շարունակում է ուսումը։ «Պատերազմից չեմ մոռանա արկերի պայթյունի ձայնը, շատ բաներ  կան, բայց դրանց մասին ուզում եմ մոռանալ»,-ասում  է Արտյոմը։

Back to top button